Գլուխ I Նյութի քանակ` Մոլ և Հավասարումներ Ուսուցման վերջնարդյունքներ սահմանել և կիրառել հետևյալ հասկացությունները. հարաբերական ատոմային զանգված, իզոտոպային զանգված և մոլեկուլային զանգված` հիմնված 12C սանդղակի վրա: Էմպիրիկ բանաձև և մոլեկուլային բանաձև Նյութաքանակ,` Ավոգադրոյի հաստատուն Օգտվել մասս-սպեկտրերից` վերլուծել դրանք, տարրի հարաբերական ատոմային զանգվածը հաշվելու նպատակով արտածել էմպիրիկ և մոլեկուլային բանաձևերը` օգտվելով այրման տվյալներից կամ զանգվածային բաղադրությունից կազմել և գրել հավասարեցված քիմիական հավասարումներ իրականացնել հետևյալ հաշվարկները` կիրառեով նյութաքանակի ﴾մոլ) գաղափարը փոխազդող զանգվածներ (բանաձևերից և հավասարումներից) գազերի ծավալներ (օր.` ածխաջրածինների այրում) լուծույթների ծավալներ և կոնցենտրացիաներ փոխազդող զանգվածների, գազերի ծավալների, լուծույթների ծավալների և կոնցենտրացիաների հաշվարկներից դուրս բերել ստեխիոմետրիկ հարաբերությունները: Ներածություն Հազարավոր տարիներ մարդիկ տաքացնելով տարատեսակ հանքաքարեր, և թորելով բուսական հյութեր ստացել են տարատեսակ նյութեր: Վերջին երկու հարյուրամյակում քիմիկոսներն ավելի շատ գիտելիքներ են ձեռք բերել այն մասին, թե ինչպես կարելի է նյութեր ստանալ հանքաքարերից, օդից, ծովից և բույսերից: Նրանք գտել են նաև այն անհրաժեշտ պայմանները, որոնք թույլ են տալիս այս նյութերին փոխազդելու իրար հետ` առաջացնելով նոր նյութեր , ինչպիսիք են ներկանյութերը, պլաստիկները և դեղանյութերը: Նոր նյութ ստանալիս, շատ կարևոր է փոխազդող նյութերը վերցնել ճիշտ հարաբերակցությամբ, որպեսզի համոզված լինենք, որ ոչ մի նյութ չի վատնվել: Որպեսզի կարողանանք դա անել, մեզ անհրաժեշտ է իմանալ ատոմների և մոլեկուլների հարաբերական զանգվածները, ինչպես նաև քիմիական հաշվարկներում դրանք ճիշտ օգտագործել: Ատոմների և մոլեկուլների զանգվածները: Հարաբերական ատոմային զանգված` Аr Տարբեր տարրերի ատոմներն ունեն տարբեր զանգվածներ: Քանակական հաշվարկներ կատարելիս անհրաժեշտ է իմանալ, թե որքան ծանր է մի ատոմը մյուսի համեմատ: Մեկ ատոմի զանգվածը այնքան փոք է, որ գործնականում անհնար է այն ուղղակիորեն կշռել: Այս խնդիրը լուծելու նպատակով մենք պետք կշռենք մեծ քանակով ատոմներ: Այնուհետև պետք է համեմատենք այդ զանգվածը նույն քանակո «ստանդարտ» ատոմների զանգվածի հետ: Գիտնականները որպես ստանդարտ որոշել են օգտագործ ածխածին-12 իզոտոպը, որին վերագրվել է 12 միավոր զանգված: Մյուս ատոմի զանգվածը որոշվում է դր զանգվածը հարաբերելով ածխածին-12-ի մեկ ատոմի զանգվածին: Սա կոչվում է հարաբերակա ատոմային զանգված, Ar: Հարաբերական ատոմային զանգվածը տարրի բնական իզոտոպների միջին կշռային զանգվածն զանգված ատոմային միավորով: Այստեղից հետևում է, որ` Մենք օգտագործում ենք տվյալ տարրի ատոմի միջին զանգվածը, քանի որ տարրերի մեծ մասը բնական իզոտոպների խառնուրդներ են: Օրինակ, ջրածնի ճշգրիտ Ar -ը 1.0079 է: Սա շատ մոտ է 1 -ին և շատ պարբերական աղյուսակներ ջրածնի Ar -ի համար նշում են 1.0: Սակայն, պարբերական աղյուսակի որոշ տարրերի համար այդ արժեքները ամբողջ թվեր չեն: Օրինակ, քլորի Ar -ը 35.5 է: Սրա պատճառն այն է, որ քլորն ունի երկու բնական իզոտոպ: Քլորի նմուշում քլոր-35 -ը կազմում է քլորի ատոմների մոտ երեք քառորդը, իսկ մեկ քառորդը կազմում են քլոր-37 -ի ատոմները: Հարաբերական ատոմային զանգված Իզոտոպները ատոմներ են, որոնք միջուկում ունեն նույն թվով պրոտոններ բայց տարբեր թվով նեյտրոններ (տես անգլերեն դասագրքի էջ 28): Մենք ներկայացնում ենք միջուկային թիվը (ատոմում նեյտրոնների և պրոտոնների գումարային քանակը) ատոմի նշանի վերին ձախ անկյունում, օր.` 20Ne, կամ ատոմի անվանումից կամ նշանից հետո գրված թվի տեսքով, օր.` նեոն-20 կամ Ne-20: Մենք օգտագործում ենք իզոտոպային զանգված հասկացությունը տվյալ իզոտոպի զանգվածի համար` արտահայտված զանգվածի ատոմային միավորով: Օրինակ, ածխածին-13 իզոտոպի զանգվածը 13.00 է: Եթե գիտենք տվյալ տարրի բոլոր իզոտոպների և՛ բնական տարածվածությունը, և՛ նրանց իզոտոպային զանգվածները, կարող ենք մեծ ճշտությամբ հաշվել այդ տարրի հարաբերական ատոմային զանգվածը: Անհրաժեշտ տվյալները ստանալու նպատակով մենք օգտվում ենք մասս-սպեկտրոմետր կոչվող սարքից (տե՛ս մասս-սպեկտրոմետրիային վերաբերող հատվածը): Հարաբերական մոլեկուլային զանգված` Мr Տվյալ միացության համար հարաբերական մոլեկուլային զանգված (Mr) է կոչվում այդ միացության մեկ մոլեկուլի զանգվածը Արտահայտված զանգվածի ատոմային միավորով: Մենք կարող ենք հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածը` գումարելով այդ մոլեկուլում առկա բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները: Հարաբերական բանաձևային զանգված Իոնական միացությունների համար մենք օգտագործում ենք հարաբերական բանաձևային զանգված հասկացությունը: Այն հաշվարկվում է նույն եղանակով, ինչ հարաբերական մոլեկուլային զանգվածը և նշանակվում է նույն նշանով` Mr: Հարց 1 Հարց: 1 Օգտվելով էջ 473 -ում բերված պարբերական աղյուսակից ` հաշվել հետևյալ նյութերի հարաբերական բանաձևային զանգվածները: ա կալցիումի քլորիդ, CaCl2 բ պղնձի(II) սուլֆատ, CuSO4 գ ամոնիումի սուլֆատ, (NH4)2SO4 դ մագնեզիումի նիտրատի հեքսահիդրատ, Mg(NO3)2.6H2O հուշում: դ մասի համար դուք պետք է առանձին հաշվեք ջրի զանգվածը և այն գումարեք Mg(NO3)2-ի Mr-ին: Պատասխաններ Ճշգրիտ հարաբերական ատոմային զանգվածներ Մասս սպեկտրոմետրիա Տարրի նմուշում առկա իզոտոպներից յուրաքանչյուրի զանգվածը որոշելու համար կարելի է օգտագործել մասս սպեկտրոմերտր (նկար 1.2): Այն նաև համեմատում է, թե ինչ քանակով է իզոտոպներից յուրաքանչյուրը առկա նմուշում, այսինքն որոշում է դրանց հարաբերական տարածվածությունը (իզոտոպային տարածվածություն): Մասս սպեկտրոմետրի պարզեցված դիագրամը ներկայացված է Նկար 1.3-ում: Ձեզանից չի ակնկալվում իմանալ մասս սպեկտրոմետրի աշխատանքի մանրամասները, սակայն սա օգտակար է իմանալու համար, թե ինչպես են ստացվում արդյունքները: Նկար 1.2: Մասս սպեկտրոմետրը խոշոր և բարդ գործիք է: Ճշգրիտ հարաբերական ատոմային զանգվածներ Մասս սպեկտրոմետրիա vaporized sample = գոլորշացված նմուշ positively charged electrodes accelerate positive ions = դրական լիցքավորված էլեկտրոդներն արագացնում են դրական լիցքավորված մասնիկներին ionisation chamber = իոնացման խցիկ heated filament produces high-energy electrons = Շիկացած պարույրը ստեղծում է բարձր էներգիայով էլեկտոններ flight tube = թռիչքային գլան magnetic field = մագնիսական դաշտ ion detector = իոնների գրանցիչ/դետեկտոր recorder = գրանցիչ computer = համակարգիչ Նկար 1.3: Մասս սպեկտրոմետրի պարզեցված դիագրամը: Մասս սպեկտրոմետրիա (շարունակություն) Գոլորշացված նմուշում տարրի ատոմները վերածվում են իոնների: Ուժեղ մագնիսական դաշտի միջոցով իոնների շեղված հոսքը հասցվում է դետեկտորին: Մագնիսական դաշտի մեծացմամբ ավելի ու ավելի ծանր իզոտոպների իոններն են հասցվում դետեկտորին: Դետեկտորը միացած է համակարգչին, որը ցույց է տալիս մասս սպեկտրը: Ստացվող մասս սպեկտրը ուղղահայաց առանցքի վրա ցույց է տալիս հարաբերական տարածվածությունը (իզոտոպային տարածվածությունը), իսկ հորիզոնական առանցքը ցույց է տալիս զանգված-իոնի լիցք հարաբերությունը (m/e): Նկար 1.4 -ում: Աղյուսակ 1.1 -ում ներկայացված է տվյալների մշակման օրինակը: Detector current/mA = դետեկտորի հոսանք/մA Mass/charge (m/e) ratio = զանգված/լիցք (m/e) հարաբերություն Նկար 1.4: Կապարի նմուշի մասս սպեկտր: Մասս սպեկտրոմետրիա (շարունակություն) Մեկ դրական լիցք ունեցող իոնների համար ստացված m/e արժեքները համապատասխանում են գրանցված իզոտոպների միջուկային թվին: Կապարի համար, Աղյուսակ 1.1 -ը ցույց է տալիս, որ կապարի 52% -ը կազմում է 208 զանգվածով իզոտոպը իսկ մնացածը կազմում են կապար-204 (2%), կապար-206 (24%) և կապար-207 (22%) -ը: Մասս-սպեկտրից Ar-ի հաշվարկը Տարրի հարաբերական ատոմային զանգվածը մեծ ճշգրտությամբ հաշվելու համար մենք կարող ենք օգտագործել մասս սպեկտրոմետրից ստացված տվյալները: Հարաբերական ատոմային զանգվածի հաշվարկի համար մենք հետևում ենք ներկայացված ալգորիթմին. յուրաքանչյուր իզոտոպային զանգվածը բազմապատկում ենք իր տոկոսային տարածվածությամբ, գումարում ենք ստացված թվերն իրար, բաժանում ենք 100-ի: Մենք կարող ենք կիրառել այս եղանակը, որպեսզի հաշվենք նեոնի հարաբերական ատոմային զանգվածը իր մասս սպեկտրից` որը բերված է Նկար 1.5-ում: Նեոնի մասս սպեկտրն ունի երեք ազդանշան. 20Ne (90.9%), 21Ne (0.3%) և 22Ne (8.8%). Նեոնի Ar = 20 × 90.9 + 21.0 × 0.3 + 22 × 8.8 = 20.2 100 Relative abundance/% = Հարաբերական տարածվածությունը / % Mass/charge (m/e) ratio = զանգված/լիցք (m/e) հարաբերություն Նկար 1.5: Նեոնի, Ne մասս սպեկտրը Մասս-սպեկտրից Ar-ի հաշվարկը Բարձր ճշգրտությամբ մասս սպեկտրոմետրը տալիս է շատ ճշգրիտ հարաբերական իզոտոպային զանգվածներ: Օրինակ 16O = 15.995 և 32S = 31.972: Դրա շնորհիվ քիմիկոսները կարող են տարբերել այնպիսի մոլեկուլներ, ինչպիսիք են SO2 և S2 -ը, որոնք առաջին հայացքից ունեն նույն հարաբերական մոլեկուլային զանգվածը: Նկար 1.2: Մասս սպեկտրոմետրը խոշոր և բարդ գործիք է: Հարց 2 Դիտարկելով գերմանիումի, Ge մասս սպեկտրը` Abundance/% = Տարածվածություն / % Mass/charge (m/e) ratio = զանգված/լիցք (m/e) հարաբերություն Նկար 1.6: Գերմանիումի մասս սպեկտրը ա Գրել գերմանիումի առավել ծանր իզոտոպի բանաձևը: բ Օգտվելով յուրաքանչյուր իզոտոպի տոկոսային տարածվածությունից` հաշվել գերմանիումի հարաբերական ատոմային զանգվածը: Պատասխաններ Նյութի քանակ: Մոլ և Ավոգադրոյի հաստատուն Միացության բանաձևը ցույց է տալիս տվյալ միացության մեկ բանաձևային միավորում կամ մեկ մոլեկուլում առկա յուրաքանչյուր տարրի ատոմների քանակը: Ջրի մոլեկուլում , ջրածնի երկու ատոմ (Ar = 1.0) միացած են թթվածնի մեկ ատոմին (Ar = 16.0): Այսպիսով` ջրի մոլեկուլում ջրածնի ատոմների զանգվածի հարաբերությունը թթվածնի ատոմների զանգվածին կազմում է 2 : 16: Անկախ նրանից, թե ջրի քանի մոլեկուլ ունենք, այս հարաբերությունը միշտ նույնը կլինի: Սակայն անգամ 1000 ատոմների զանգվածը չափազանց փոքր է կշռման համար: Մեզ անհրաժեշտ է դրանից շատ ավելի մեծ չափով ավելացնել նյութի քանակը, որպեսզի կարողանանք հեշտությամբ կշռել նյութը: Մեկ մոլ նյութի հարաբերական ատոմային զանգվածը կամ հարաբերական մոլեկուլային զանգվածը արտահայտված գրամներով կոչվում է նյութի մոլային զանգված: Այսպիսով նատրիումի (Ar = 23.0) մեկ մոլը կշռում է 23.0 գ: Մոլի հապավումը մոլ է: Մենք սահմանում ենք մոլը ըստ ածխածին-12 իզոտոպի (տես անգլերեն դասագրքի էջ 28): Նյութի մեկ մոլը տվյալ նյութի այն քանակությունն է, որը պարունակում է նույն թվով կառուցվածքային մասնիկներ (ատոմներ, մոլեկուլներ կամ իոններ), որքան ատոմ է պարունակում ճշգրիտ 12 գ ածխածին-12 իզոտոպը: Նյութի քանակ: Մոլ և Ավոգադրոյի հաստատուն Նկար 1.7: Ամադեո Ավոգադրոն (1776–1856) եղել է Իտալացի գիտնական, ով առաջինն է եզրակացրել, որ տարբեր գազերի հավասար ծավալները պարունակում են նույն թվով մոլեկուլներ: Հետագայում այլ գիտնականներն են հաշվել 1մոլում մասնիկների քանակը և, չնայած դրան, Ավոգադրոյի հաստատունն անվանված է իր պատվին: Նյութի մեկ մոլի զանգվածը հաճախ անվանում ենք նյութի մոլային զանգված (կրճատ` M): Մոլային զանգվածի միավորն է` գ մոլ–1: Ատոմների մեկ մոլում ատոմների քանակը շատ մեծ է. 6.02 × 1023 ատոմ: Այս թիվը կոչվում է Ավոգադրոյի հաստատուն (կամ Ավոգադրոյի թիվ): Ավոգադրոյի հաստատունի նշանը L -ն է (NA նշանակումը ևս կարող է կիրառվել): Ավոգադրոյի հաստատունը վերաբերում է ատոմներին, մոլեկուլներին, իոններին և էլեկտրոններին: Այսպես` 1 մոլ նատրիումում առկա են 6.02 × 1023 նատրիումի ատոմներ իսկ 1 մոլ նատրիումի քլորիդում (NaCl) առկա են 6.02 × 1023 նատրիումի իոններ և 6.02 × 1023 քլորիդ իոններ: Կարևոր է հստակեցնել, թե որ տեսակի մասնիկների մասին ենք խոսում: Եթե մենք գրենք միայն «քլորի մոլեր», ապա պարզ չի, խոսում ենք քլորի ատոմների, թե քլորի մոլեկուլների մասին: Մեկ մոլ նութաքանակով քլորի մոլեկուլները, Cl2, պարունակում են 6.02 × 1023 քլորի մոլեկուլ, բայց երկու անգամ ավել քլորի ատոմ, քանի որ յուրաքանչյուր քլորի մոլեկուլ պարունակում է քլորի երկու ատոմ: Նյութաքանակ և զանգված Ըստ միավորների միջազգային համակարգի (SI), զանգվածի հիմնական միավորը կիլոգրամն է: Սակայն սա բավականին մեծ զանգված է քիմիայի ընդհանուր լաբորատոր աշխատանքներում կիրառվելու համար: Այդ պատճառով, քիմիկոսները նախընտրում են հարաբերական մոլեկուլային կամ բանաձևային զանգվածը ներկայացնել գրամներով (1000 գ = 1 կգ): Դուք կարող եք գտնել նյութի քանակը` ելնելով դրա զանգվածից և հարաբերական ատոմային զանգվածից (Ar) կամ հարաբերական մոլեկուլային զանգվածից (Mr): Աշխատանքային օրինա 1 1 Քանի՞ մոլ նատրիումի քլորիդ է պարունակում 117.0 գ նատրիումի քլորիդի նմուշը, NaCl: (Ar արժեքներն են` Na = 23.0, Cl = 35.5) NaCl մոլային զանգվածը = 23.0 + 35.5= 58.5 գ մոլ–1 նյութաքանակը = Նկար 1.8: Ձախից` աջ, մեկական մոլ պղինձ, բրոմ, ածխածին, սնդիկ և կապար: զանգված 117.0 = = 2.00 մոլ մոլային զանգված 58.5 Հարց 3 ա Օգտվելով Ar -ների հետևյալ արժեքներից` (Fe = 55.8, N = 14.0, O = 16.0, S = 32.1) հաշվել բերված տարբերակներում նյութերի քանակները` ﴾մոլ): i 10.7 գ ծծմբի ատոմ ii 64.2 գ ծծմբի մոլեկուլ (S8) iii 60.45 գ անջուր երկաթի(III) նիտրատ, Fe(NO3)3: բ Օգտվելով Ավոգադրոյի հաստատունի արժեքից` (6.02 × 1023 մոլ–1) հաշվել 7.10 գ քլորի ատոմներում (Ar -ի արժեքն է՝ Cl = 35.5) ատոմների քանակը: Տրված քանակով նյութի զանգվածը հաշվելու համար , հավասարումը պետք է ձևափոխեք նյութի զանգվածը (գ) նյութաքանակ (մոլ) = մոլային զանգված (գ մոլ−1 ) նյութի զանգվածը (գ) = մոլերի քանակ (մոլ) × մոլային զանգված (գ մոլ–1) Պատասխաններ Աշխատանքային օրինակ Աշխատանքային օրինակ 2 2 Որքա՞ն է 0.25 մոլ նյութաքանակով նատրիումի հիդրօքսիդի, ﴾NaOH), զանգվածը: (Ar արժեքներն են` H = 1.0, Na = 23.0, O = 16.0) NaOH մոլայի ն զանգվածը = 23.0 + 16.0 + 1.0 = 40.0 գ մոլ–1 զանգված = մոլերի քանակ × մոլային զանգված = 0.25 × 40.0 գ = 10.0 գ NaOH Հարց 4 Օգտվել Ar -ների հետևյալ արժեքներից: C = 12.0, Fe = 55.8, H = 1.0, O = 16.0, Na = 23.0: Հաշվել բերված տարբերակներում նյութերի զանգվածները: ա 0.20 մոլ ածխածնի դիօքսիդ, CO2 բ 0.050 մոլ նատրիումի կարբոնատ, Na2CO3 գ 5.00 մոլ երկաթի(II) հիդրօքսիդ, Fe(OH)2 Պատասխաններ Նյութաքանակների հաշվարկներ Փոխազդող զանգվածներ Երբ քիմիական նյութերը փոխազդեցության մեջ ենք դնում, մեզ անհրաժեշտ է իմանալ, թե յուրաքանչյուր ելանյութի ի՞նչ զանգված է պետք օգտագործել, որպեսզի դրանք փոխազդեն անմնացորդ և նյութի վատնում չլինի: Նման հաշվարկների համար մեզ անհրաժեշտ է իմանալ քիմիական հավասարումը: Այն ցույց է տալիս ելանյութերի և վերջանյութերի մոլերի հարաբերությունը - հավասարման ստեխիոմետրիան : Հավասարեցված հավասարումը արտահայտում է այս ստեխիոմետրիան (քանակաչափությունը): Օրինակ, բերված ռեակցիայում` Fe2O3 + 3CO → 2Fe + 3CO2 1 մոլ երկաթի(III) օքսիդը փոխազդում է 3 մոլ ածխածնի մոնօքսիդի հետ` առաջացնելով 2 մոլ երկաթ և 3 մոլ ածխածնի դիօքսիդ: Ռեակցիայի ստեխիոմետրիան է 1 : 3 : 2 : 3: Հավասարման մեջ ներառված թվերը (3, 2 և 3) կոչվում են քանակաչափական գործակիցներ: Որպեսզի գտնենք քիմիական ռեակցիայի արդյունքում առաջացած նյութերի զանգվածները, մենք օգտագործում ենք` ■■ ելանյութերի զանգվածը ■■ ելանյութերի մոլային զանգվածները ■■ հավասարեցված հավասարումը: Երկաթի փոխազդեցությունը ծծմբի հետ Նկար 1.9: Երկաթը փոխազդում է ծծմբի հետ` առաջացնելով երկաթի սուլֆիդ: Իմանալով յուրաքանչյուր ելանյութի մոլային զանգվածը և հավասարեցված քիմիական հավասարումը` մենք կարող ենք հաշվել, թե որքան երկաթ է անհրաժեշտ ծծմբի հետ քանակապես փոխազդելու համար, ինչպես նաև առաջացող վերջանյութի զանգվածը: Աշխատանքային օրինակ 3 Մագնեզիումն այրվում է թթվածնում` առաջացնելով մանեզիումի օքսիդ: 2Mg + O2 → 2MgO Մենք կարող ենք հաշվել թթվածնի զանգվածը, որն անհրաժեշտ է 1 մոլ մագնեզիումի հետ փոխազդելու համար: Կարող ենք հաշվել նաև առաջացած մագնեզիումի օքսիդի զանգվածը: Քայլ 1: Գրել հավասարեցված հավասարումը: Քայլ 2: Բազմապատկել յուրաքանչյուրի բանաձևային զանգվածը (գ) հավասարման համապատասխան ստեխիոմետրիկ գործակիցներով 2Mg + O2 → 2MgO 2×24.3 գ 1 × 32.0 գ 2 × (24.3 գ + 16.0 գ) 48.6 գ 32.0 գ 80.6 գ Այս հաշվարկից մենք կարող ենք եզրակացնել, որ ■■ 48.6 գ մագնեզիումի հետ փոխազդելու համար անհրաժեշտ է ճշգրիտ 32.0 գ թթվածին: ■■ Ռեակցիայի արդյունքում առաջանում է 80.6 գ մագնեզիումի օքսիդ: Եթե մենք այրենք 12.15 գ մագնեզիում (0.5 մոլ) կստանանք 20.15 գ մագնեզիումի օքսիդ: Սա երևում է ռեակցիայի ստեխիոմետրիայից, համաձայն որի, յուրաքանչյուր մոլ այրված մագնեզիումից ստացվում է նույն նյութաքանակով մագնեզիումի օքսիդ: Աշխատանքային օրիակ 4 Այսպիսի հաշվարկներում միշտ չէ որ անհրաժեշտ է իմանալ ելանյութերից յուրաքանչյուրի մոլային զանգվածը: Եթե ելանյութերից մեկը կամ մի քանիսը վերցված են ավելցուկով, մեզ անհրաժեշտ է իմանալ միայն առանց ավելցուկի վերցված ելանյութի (սահմանափակող ելանյութ) զանգվածը գրամներով և մոլային զանգվածը: Լուծման օրինակ 4 Երկաթի(III) օքսիդը փոխազդում է ածխածնի մոնօքսիդի հետ` առաջացնելով երկաթ և ածխածնի դիօքսիդ: Fe2O3 + 3CO → 2Fe + 3CO2 Հաշվել ստացվող երկաթի առավելագույն զանգվածը, եթե 798 գ երկաթի(III) օքսիդը վերականգնվել է ածխածնի մոնօքսիդի ավելցուկով: (Ar արժեքներն են` Fe = 55.8, O = 16.0) Քայլ 1 Fe2O3 + 3CO → 2Fe + 3CO2 Քայլ 2 1 մոլ եկաթ(III) օքսիդ → 2 մոլ երկաթ (2 × 55.8) + (3 × 16.0) → 2 × 55.8 159.6 գ Fe2O3 → 111.6 գ Fe Քայլ 3 798 g → 111.6 × 798 159.6 = 558 գ Fe Ինչպես տեսնում եք, Քայլ 3 -ում մենք օգտվեցինք պարզ համեմատությունից, որպեսզի հաշվենք 798 գ երկաթի(III) օքսիդից գոյացող երկաթի զանգվածը: Հարց 5 ա. Նատրիումը փոխազդում է թթվածնի ավելցուկի հետ` առաջացնելով նատրիումի պերօքսիդ, Na2O2: 2Na + O2 → Na2O2 Հաշվել նատրիումի պերօքսիդի առավելագույն զանգվածը, որը կառաջանա 4.60 գ նատրիումը թթվածնի ավելցուկում այրելիս: (Ar արժեքներն են` Na = 23.0, O = 16.0) բ Անագի(IV) օքսիդը ածխածնի հետ փոխազդելով վերականգնվում է մինչև անագ: Առաջանում է նաև ածխածնի մոնօքսիդ: SnO2 + 2C → Sn + 2CO Հաշվել ածխածնի այն զանգվածը, որը քանակապես փոխազդում է 14.0 գ անագի(IV) օքսիդի հետ: Պատասխանը ներկայացնել 3 իմաստալից թվանշաններով: (Ar արժեքներն են` C = 12.0, O = 16.0, Sn = 118.7) Պատասխաններ Ռեակցիայի ստեխիոմետրիան Մենք կարող ենք գտնել ռեակցիայի ստեխիոմետրիան, եթե գիտենք փոխազդող ելանյութերից յուրաքանչյուրի և առաջացող յուրաքանչյուր վերջանյութի քանակը: Օրինակ, փոխազդեցության մեջ են դրել 4.0 գ ջրածինը և 32.0 գ թթվածինը և ստացել են 36.0 գ ջուր: (Ar արժեքներն են` H = 1.0, O = 16.0): ջրածին (H2) + թթվածին (O2) → ջուր (H2O) 4.0 2×1.0 32.0 2×16.0 36 (2×1.0)+16.0 = 2 մոլ = 1 մոլ = 2 մոլ Այս հարաբերակցությունը հանդիսանում է հավասարման ստեխիոմետրիկ գործակիցների հարաբերակցությունը: Այսպիսով, հավասարումն է` 2H2 + O2 → 2H2O Մենք կարող ենք պարզել այս ռեակցիայի ստեխիոմետրիան անգամ եթե չգիտենք փոխազդած թթվածնի զանգվածը: Ջրածնի և ջրի հարաբերությունը 1:1 է: Սակայն ջրի մոլեկուլում կա թթվածնի միայն մեկ ատոմ` թթվածնի մոլեկուլում առկա թթվածնի քանակի կեսը: Այսպիսով, հավասարման մեջ թթվածնի և ջրի մոլերի հարաբերությունը պետք է լինի 1:2: Հարց 6 56.2 գ սիլիցիումը, Si, փոխազդել է ճշգրիտ 284.0 գ քլորի, Cl2, հետ` առաջացնելով 340.2 գ սիլիցիումի(IV) քլորիդ, SiCl4: Օգտվելով այս տեղեկությունից` պարզել ռեակցիայի հավասարման ստեխիոմետրիան: (Ar արժեքներն են` Cl = 35.5, Si = 28.1) Իմաստալից թվանշաններ • Զերոյից տարբեր՝ ոչ զերոյական, բոլո թվանշաները իմաստալից են • Երկու իմաստալից թվանշանների՝ ոչ զերոյական միջև գտնվող զերո նույնպես իմաստալի է 1005 գ (չորս իմաստալից թվանշան), 7.03 սմ (երեք իմատալից թվանշան)։ • Թվի սկզբում գրված զերոնները երբեք իմաստալից չէ, նրանք միայն ցույց են տալիս տասնորդական կետի դիրքը. 0.02 գ (մեկ իմաստալից թվանշան), 0.0026 սմ (երկու իմաստալից թվանշան)։ • Թվի վերջի զրոները իմաստալից են, եթե թիվը պարունակում է տասնորդական կետ. 0.0200 գ (երեք իմաստալից թվանշան), 3.0 սմ (երկու իմաստալից թվանշան: • Խնդիր է ծագում, երբ թիվը վերջանում է զրոներով, բայց չի պարունակում տասնորդական կետ։ Այդ դեպքում զրոները սովորաբար իմաստալից չեն համարվում։ Զրոների իմաստալիցությունը ցույց տալու համար կարելի է կիրառել բնական ցուցիչ (Հավելված Ա.1)։ Օրինակ՝ 10300 գ զանգվածը կարելի է ներկայացնել՝ ցույց տալով երեք, չորսկամհինգ իմաստալից թվանշաններ՝ կախված չափման եղանակից. 1.03 × 104 գ (երեք իմաստալից թվանշան) 1.030 × 104 գ (չորսիմաստալիցթվանշան) 1.0300 × 104 գ (հինգիմաստալիցթվանշան Իմաստալից թվանշանները հաշվարկներում Գումարման և հանման դեպքում արդյունքն ունի տասնորդականի դիրքերի այն թիվը, ինչ ամենաքիչ տասնորդական դիրքերով չափումը։ Եթե արդյունքը պարունակում է նախատեսվածից ավելի շատ իմաստալից թվանշան, այն պետք է կլորացվի։ Քննարկենք հետևյալ օրինակը, որում անորոշ թվերը գունավոր են. Բազմապատկման և բաժանման դեպքում արդյունքը պարունակում է իմաստալից թվանշանների այն քանակը, ինչ ամենաքիչ իմաստալից թվանշաններով չափու-մը։ Եթե արդյունքը պարունակում է նախատեսվածից շատ իմաստալից թվանշան, այն պետք է կլորացվի ։ Մակերես = (6.221 սմ)(5.2 սմ) = 32.3492 սմ2 ⇒ կլորացում մինչև 32 սմ2 Իմաստալից թվանշաններ Այսպիսով` եթե ամփոփելու լինենք, ապա` Քիմիական հաշվարկներ կատարելիս կարևոր է պատասխանը ներկայացնել իմաստալից թվանշանների այն քանակով, որը կհամապատասխանի խնդրի տվյալներին: Բերված օրինակները ցույց են տալիս 526.84 թիվը` ներկայացված տարբեր թվով իմաստալից թվանշաններով: 4 իմաստալից թվանշանով = 526.8 3 իմաստալից թվանշանով = 527 2 իմաստալից թվանշանով = 530 Հաշվարկներում վերջնական պատասխանը պետք է ներկայացնել նույն քանակի իմաստալից թվանշաններով, որքանով ներկայացված է խնդրում ամենաքիչ իմաստալից թվանշաններ պարունակող տվյալը: Աշխատանքային օրինակ 5 Քանի՞ մոլ կալցիումի օքսիդ է պարունակվում դրա 2.9 գրամում: (Ar արժեքներն են` Ca = 40.1, O = 16.0) Եթե 2.9 -ը բաժանեք 56.1 -ի, հաշվիչը ցույց կտա 0.051 693 ….: Սակայն տվյալներում իմաստալից թվանաշանների ամենաքիչ քանակը 2 է (զանգվածը 2.9 գ է): Այսպիսով, պատասխանը պետք է արտահայտել 2 իմաստալից թվանշանով, և կլինի` 0.052 մոլ: Նշում 1. թվից առաջ գրվող զրոներն իմաստալից թվանշաններ չեն: Օրինակ` 0.004 -ը պարունակում է 1 իմաստալից թվանշան: Նշում 2. կետից հետո, թվի վերջում գրվող զրոները իմաստալից թվանշաններ են: 0.0040 ը պարունակում է 2 իմաստալից թվանշան, իսկ 0.00400 -ը պարունակում է 3 իմաստալից թվանշան: Նշում 3. Եթե իրականացնում եք բազմափուլ հաշվարկ, մի կլորացրեք թվերը հաշվարկների միջանկյալ փուլերում: Պատասխանը կլորացրեք վերջում: Զանգվածային բաժին ﴾% ) Օգտվելով նյութի բանաձևից և ատոմային զանգվածներից` կարող ենք հաշվել տվյալ տարրի զանգվածային բաժինը ﴾% ) : Աշխատանքային օրինակ 6 Նկար 1.10 պատկերված երկաթի հանքաքարը﴾ Fe2O3) պարունակում է խառնուրդներ : Մենք կարող ենք հաշվել Fe2O3 -ից ստացվող երկաթի զանգվածը` օգտվելով մոլային զանգվածներից: Հաշվել երկաթի զանգվածային բաժինը ﴾% )երկաթի(III) օքսիդում, Fe2O3: (Ar արժեքներն են` Fe = 55.8, O = 16.0) 2×55.8 երկաթի զանգվածային բաժին % = 2×55.8 +(3×16.0) × 100 = 69.9 % Հարց 7 Հաշվել էթանոլում, C2H5OH, ածխածնի զանգվածային բաժինը (%) : (Ar արժեքներն են` C = 12.0, H = 1.0, O = 16.0) Էմպիրիկ բանաձևեր Միացության էմպիրիկ բանաձևը ցույց է տալիս տվյալ միացության մեկ մոլեկուլում կամ մեկ բանաձևային միավորում առկա տարրերի պարզագույն հարաբերությունը` արտահայտված ամբողջ թվերով: Միացության մոլեկուլային բանաձևը ցույց է տալիս տվյալ միացության մեկ մոլեկուլում առկա յուրաքանչյուր տարրի ատոմների ընդհանուր քանակը: Աղյուսակ 1.2 -ում ներկայացված են մի քանի միացությունների էմպիրիկ և մոլեկուլային բանաձևերը: ■■ Իոնական միացության բանաձևը միշտ իր էմպիրիկ բանաձևն է: ■■ պարզ անօրգանական միացությունների էմպիրիկ և մոլեկուլային բանաձևերը հաճախ նույնն են: ■■ Օրգանական մոլեկուլների էմպիրիկ և մոլեկուլային բանաձևերը հաճախ տարբեր են: Հարց 8 Գրել բերված միացությունների էմպիրիկ բանաձևերը: ա հիդրազին, N2H4 բ օկտան, C8H18 գ բենզոլ, C6H6 դ ամոնիակ, NH3 Էմպիրիկ բանաձևի որոշում Էմպիրիկ բանաձևը կարելի է գտնել` որոշելով միացության նմուշում առկա յուրաքանչյուր տարրի զանգվածը: Որոշ միացությունների համար առկա տարրերի զանգվածները որոշվում են այրման միջոցով: Օրգանական միացությունը պետք է լինի շատ մաքուր, որպեսզի կարողանանք հաշվել դրա էմպիրիկ բանաձևը: Միացության բանաձևը որոշելուց առաջ քիմիկոսները հաճախ օգտագործում են գազային քրոմատոգրաֆիան` որպեսզի ստանան մաքուր միացություններ Աշխատանքային օրինակ 7 Արտածել մագնեզիումի օքսիդի բանաձևը: Սա կարող է արվել հետևյալ ձևով. ■■ թթվածնի ավելցուկում այրել հայտնի զանգվածով մագնեզիումը (0.486 գ) ■■ գրանցել առաջացած մագնեզիումի օքսիդի զանգվածը (0.806 գ) ■■ հաշվել մագնեզիումին միացած թթվածնի զանգվածը (0.806 – 0.486 գ) = 0.320 գ ■■ Հաշվել մագնեզիումի և թթվածնի մոլային հարաբերությունը ■■ (Ar արժեքներն են` Mg = 24.3, O = 16.0) 0.486 գ Mg նյութաքանակը =24.3 գ մոլ–1 = 0.0200 մոլ թթվածնի նյութաքանակը = 0.320 գ = 0.0200 մոլ 16.0 գ մոլ–1 Մագնեզիում : թթվածին պարզագույն հարաբերությունը ստացվեց` 1 : 1: Այսպիսով`մագնեզիումի օքսիդի էմպիրիկ բանաձևն է` MgO: Աշխատանքային օրինակ 8 Աշխատանքային օրինակ 9 Հարց 9 Ածխաջրածինը պարունակում է ըստ զանգվածի 90% ածխածին և 10% ջրածին : Արտածել այս ածխաջրածնի էմպիրիկ բանաձևը: (Ar արժեքներն են` C = 12.0, H = 1.0 Մոլեկուլային բանաձևերի դուրս բերում Մոլեկուլային բանաձևը ցույց է տալիս մոլեկուլում առկա ատոմներից յուրաքանչյուրի թիվը: Մոլեկուլային բանաձևն ավելի կիրառելի է քան էմպիրիկ բանաձևը: Մենք օգտվում ենք մոլեկուլային բանաձևերից երբ կազմում ենք հավասարեցված հավասարումներ և հաշվում ենք մոլային զանգվածներ: Մոլեկուլային բանաձևը միշտ հանդիսանում է էմպիրիկ բանաձևի բազմապատիկը: Օրինակ` էթանի, C2H6, մոլեկուլային բանաձևը իր էմպիրիկ բանաձևի, CH3, կրկնապատիկն է: Մոլեկուլային բանաձևը ստանալու համար մենք պետք է իմանանք. ■■ միացության հարաբերական բանաձևային զանգվածը ■■ էմպիրիկ բանաձևը: Աշխատանքային օրինակ 10 Միացության էմպիրիկ բանաձևն է`CH2Br: Դրա հարաբերական մոլեկուլային զանգվածն է` 187.8: Արտածել այդ միացության մոլեկուլային բանաձևը: (Ar արժեքներն են` Br = 79.9, C = 12.0, H = 1.0) Քայլ 1. գտնենք էմպիրիկ բանաձևի զանգվածը. 12.0 + (2 × 1.0) + 79.9 = 93.9 Քայլ 2. բաժանենք հարաբերական մոլեկուլային զանգվածը էմպիրիկ բանաձևի բանաձևային զանգվածին 187.8 =2 93.9 Քայլ 3. բազմապատկենք էմպիրիկ բանաձևի ատոմների քանակը` քայլ 2-ում ստացված թվով. 2 × CH2Br, այսպիսով, մոլեկուլային բանաձևն է` C2H4Br2: Հարց 10 Երեք միացությունների` Ա, Բ և Գ, էմպիրիկ բանաձևերը և մոլային զանգվածները բերված են աղյուսակում: Գտնել յուրաքանչյուր միացության մոլեկուլային բանաձևը: (Ar արժեքներն են` C = 12.0, Cl = 35.5, H = 1.0) Միացություն Էմպիրիկ բանաձև Mr Ա C3H5 82 Բ CCl3 237 Գ CH2 112 Քիմիական բանաձևեր և քիմիական հավասարումներ Բանաձևի արտածումը Միացության մեջ գտնվող յուրաքանչյուր տարրի էլեկտրոնային կառուցվածքը որոշում է միացության բանաձևը (տե՛ս էջ***): Իոնական միացության բանաձևը որոշվում է առկա իոններից յուրաքանչյուրի լիցքով: Դրական լիցքերի քանակը հավասարակշռվում է բացասական լիցքերով այնպես, որ միացության գումարային լիցքը լինի զրո: Մենք կարող ենք արտածել միացության բանաձևը, եթե գիտենք դրա իոնների լիցքերը: Նկար 1.11. Որոշ պարզ իոնների լիցքը կախված է Պարբերական համակարգում իրենց գրաված դիրքից: Նկար 1.11 -ում ներկայացված են որոշ պարզ իոնների լիցքերը` պատկերված Պարբերական Աղյուսակում իրենց համապատասխան խմբերում: Մեր կիրառած Պարբերական Աղյուսակը պարունակում է 18 խումբ քանի որ անցումային տարրերը համարակալված են որպես 3 -ից 12-րդ խմբեր: Այդպիսով, ալյումինը գտնվում է 13-րդ խմբում, իսկ քլորը 17-րդ խմբում է: 1-ին և 2-րդ խմբերի մետաղների իոնների համար դրական լիցքը նույնն է ինչ որ խմբի համարը: 13-րդ խմբի մետաղների իոնների համար` դրական լիցքի արժեքը 3+ է: 15ից 17-րդ խմբերի ոչ-մետաղի բացասական իոնի լիցքի արժեքը հավասար է 18-ից հանած խմբի համարը: Քիմիական բանաձևեր և քիմիական հավասարումներ Բանաձևի արտածումը Անցումային տարրերի իոնների լիցքերը կարող են փոփոխվել: Օրինակ երկաթն առաջացնում է երկու տեսակի իոններ` Fe2+ և Fe3+ (Նկար 1.12): Նկար 1.12. Երկաթի(II) քլորիդ (ձախ) և երկաթի(III) քլորիդ (աջ): Այս երկու քլորիդներն էլ պարունակում են երկաթ և քլոր, սակայն դրանք ունեն տարբեր բանաձևեր: Իոնները, որոնք պարունակում են մեկից ավելի տարրերի ատոմներ` կոչվում են բարդ իոններ: Հաճախ գործածվող բարդ իոնները , որոնք պետք է իմանալ, բերված են Աղյուսակ 1.3 -ում: Իոնական միացության բանաձևը կազմվում է իոնների լիցքերի հավասարեցման եղանակով: Իոն բանաձև ամոնիում NH4+ կարբոնատ CO32- հիդրոկարբոնատ HCO3- հիդրօքսիդ OH- նիտրատ NO3- ֆոսֆատ PO43- սուլֆատ SO42- Աղյուսակ 1.3. Որոշ տարածված բարդ իոնների բանաձևերը: Աշխատանքային օրինակներ 11 և 12 11 Արտածել մագնեզիումի քլորիդի բանաձևը: Առկա իոններն են` Mg2+ և Cl– 12 Արտածել ալյումինի օքսիդի բանաձևը: Առկա իոններն են` Al3+ և O2–: Էլեկտրաչեզոքությունն ապահովելու համար յուրաքանչյուր Mg2+ իոնի համար անհրաժեշտ է երկու Cl–: (2 × 1–) + (1 × 2+) = 0 Հետևաբար, բանաձևն է`MgCl2: համար յուրաքանչյուր երկու Al3+ իոնի Էլեկտրաչեզոքությունն ապահովելու համար անհրաժեշտ է երեք O2– իոն: (3 × 2−) + (2 × 3+) = 0 Հետևաբար, բանաձևն է` Al2O3: Քիմիական բանաձևեր և քիմիական հավասարումներ Բանաձևի արտածումը Կովալենտ միացության բանաձևը դուրս է բերվում ելնելով էլեկտրոնների այն քանակից, որն անհրաժեշտ է, որպեսզի տվյալ ատոոմը ձեռք բերի ազնիվ գազի էլեկտրոնային կառուցվածք (տե՛ս էջ ***): Հիմնականում ածխածնի ատոմը այլ ատոմների հետ առաջացնում է չորս կապ, ջրածինը և հալոգենները առաջացնում են մեկ կապ, իսկ թթվածնի ատոմն առաջացնում է երկու կապ: Այսպիսով, այս կանոններին համապատասխան, ջրի բանաձևն է` H2O: Մեթանի բանաձևն է CH4, որում ածխածնի յուրաքանչյուր ատոմ կապված է ջրածնի չորս ատոմների հետ: Այնուամենայնիվ, գոյություն ունեն շատ բացառություններ այս կանոններից: Միացությունները, որոնք պարունակում են մետաղի իոն և ոչ-մետաղի պարզ իոն, անվանվում են` ոչ-մետաղի լատինական անվան վերջում ավելացնելով -իդ վերջածանցը : նատրիում + քլոր → նատրիումի քլորիդ ցինկ + ծծումբ → ցինկի սուլֆիդ Բարդ իոնները, որոնք պարունակում են թթվածին, հաճախ անվանվում են համապատասխան ոչ-մետաղի լատինական անվանը -ատ վերջածանց ավելացնելով: Օրինակ, սուլֆատ իոնը պարունակում է ծծումբ և թթվածին, ֆոսֆատ իոնը պարունակում է ֆոսֆոր և թթվածին: Հրաց 11 ա Գրել հետևյալ միացություններից յուրաքանչյուրի բանաձևը. i մագնեզիումի նիտրատ ii կալցիումի սուլֆատ iii նատրիումի յոդիդ iv ջրածնի բրոմիդ v նատրիումի սուլֆիդ բ Անվանել հետևյալ միացությունները. i Na3PO4 iii AlCl3 ii (NH4)2SO4 iv Ca(NO3)2 Քիմիական հավասարումների հավասարեցումը Քիմիական միացությունների փոխազդեցության ժամանակ ատոմներ չեն կարող առաջանալ կամ անհետանալ: Այդ պատճառով քիմիական հավասարման ելանյութերի մասում պետք է լինի յուրաքանչյուր տեսակի ատոմից նույն քանակով որքան կա վերջանյութերի մասում: Քիմիական բանաձևերով կազմվող հավասարումը քիմիական ռեակցիայի կրճատ նկարագրման եղանակ է: Այն ցույց է տալիս ելանյութերում և վերջանյութերում ատոմների քանակը և տեսակը: Եթե դրանք նույնն են, ապա ասում ենք, որ հավասարումը հավասարեցված է: Հետևեք բերված օրինակներին, որպեսզի տեսնեք թե ինչպես ենք հավասարեցնում հավասարումը: Աշխատանքային օրինակ 13 Հավասարման հավասարեցում. Քայլ 1 Գրեք բոլոր ելանյութերի և վերջանյութերի բանաձևերը: Օրինակ` H2 + O2 → H2 O Քայլ 2 Հաշվեք ելանյութերից և վերջանյութերից յուրաքանչյուրի ատոմների քանակը: H2 + O2 → H2O 2[H] 2[O] 2[H] + 1[O] Քայլ 3 Հավասարեցրեք ատոմներից որևէ մեկը` թվանշան դնելով ելանյութերից կամ վերջանյութերից որևէ մեկի առջև: Այս դեպքում ռեակցիայի աջ կողմում թթվածնի ատոմները պետք է հավասարվեն այնպես, որ նրանք լինեն ձախ մասում առկա թթվածնի ատոմներին հավասար: Հիշեք, որ բանաձևի առջև դրված թիվը բազմապատկում է բանաձևում ներկայացված բոլոր տարրերի ատոմների թիվը: Օրինակ, 2H2O -ն ունի 4 ջրածնի ատոմ և 2 թթվածնի ատոմ: H2 + O2 → 2H2O 2[H] 2[O] 4[H] + 2[O] Քայլ 4 Շարունակեք հավասարեցնել այս եղանակով, յուրաքանչյուր անգամ մեկական տեսակի ատոմ, մինչև բոլոր ատոմները կհավասարվեն: 2H2 + O2 → 2H2O 4[H] 2[O] 4[H] + 2[O] Հաշվի առեք, որ հավասարումները հավասարեցնելիս չպետք է փոխեք ելանյութերից և վերջանյութերից որևէ մեկի բանաձևը: Աշխատանքային օրինակ14 Քայլ 4-ում, CO2 -ի թթվածինն առկա էր երկու ելանյութերում`Fe2O3 -ում և CO ում: Որպեսզի հավասարեցնենք հավասարումը` անհրաժեշտ է, որ ածխածնի մոնօքսիդը և երկաթի օքսիդը տրամադրեն նույն քանակով(3) թթվածնի ատոմներ: Հարց 12 Գրել և հավասարեցնել հետևյալ ռեակցիաների հավասարումները: ա Երկաթը փոխազդում է քլորաջրածնական թթվի հետ` առաջացնելով երկաթի(II) քլորիդ, FeCl2, և ջրածին: բ Ալյումինի հիդրօքսիդը, Al(OH)3, տաքացնելիս քայքայվում է ` առաջացնելով ալյումինի օքսիդ, Al2O3, և ջուր: գ Հեքսանը, C6H14, այրվում է թթվածնում` առաջացնելով ածխածնի դիօքսիդ և ջուր: Վիճակների նշանների օգտագործումը Հաճախ պետք է լինում նշել քիմիական ռեակցիայում ելանյութերի և վերջանյութերի ֆիզիկական վիճակները: Սա հատկապես կարևոր է քիմիական հավասարակշռության և ռեակցիայի արագության հարցերի քննարկման ժամանակ (տե՛ս Գլուխ 8 և Գլուխ 9): Մենք կիրառում ենք հետևյալ վիճակի նշանները. ■■ (պ) պինդ ■■ (հ) հեղուկ ■■ (գ) գազ ■■ (ջր) ջրային (ջրային լուծույթ). Վիճակի նշանները գրվում են յուրաքանչյուր ելանյութի և վերջանյութի բանաձևերից հետո: Օրինակ` ZnCO3(պ) + H2SO4(ջր) → ZnSO4(ջր) + H2O(հ) + CO2(գ) Հարց 13 13 Գրել հետևյալ ռեակցիաների հավասարեցված հավասարումները` ներառելով նյութերի վիճակների նշանները: ա Պինդ կալցիումի կարբոնատը փոխազդում է ջրային լուծույթում գտնվող քլորաջրածնական թթվի հետ` առաջացնելով ջուր, ածխածնի դիօքսիդ և կալցիումի քլորիդի ջրային լուծույթ: բ Ցինկի սուլֆատի, ZnSO4, ջրային լուծույթը փոխազդում է նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի հետ: Վերջանյութերն են` ցինկի հիդրօքսիդի, Zn(OH)2, նստվածքը և նատրիումի սուլֆատի ջրային լուծույթը: Նկար 1.13. Կալցիումի կարբոնատի և քլորաջրածնական թթվի միջև ընթացող ռեակցիան: Ռեակցիայի հավասարումը, վիճակի նշաններով, հետևյալն է. CaCO3(պ) + 2HCl(ջր) → CaCl2(ջր) + CO2(գ) + H2O(հ) Պատասխաններ Իոնական հավասարումների հավասարեցումը Երբ իոնական միացությունները լուծվում են ջրում, իոններն առանձնանում են իրարից: Օրինակ, NaCl(պ) ջր → Na+(ջր) + Cl–(ջր) Իոնական միացություններ են աղերը, ինչպիսիք են նատրիումի բրոմիդը, մագնեզիումի սուլֆատը, և ամոնիումի նիտրատը: Թթուներն ու ալկալիները ևս պարունակում են իոններ: Օրինակ, քլորաջրածնական թթվի ջրային լուծույթում առկա են H+(ջր) և Cl– (ջր) իոններ իսկ նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթում առկա են Na+(ջր) և OH–(ջր) իոններ: Ջրային լուծույթում ընթացող շատ քիմիական ռեակցիաներ ներառում են իոնական միացություններ: Լուծույթում առկա իոնների միայն մի մասն է մասնակցում ռեակցիային: Իոնները, որոնք ռեակցիային չեն մասնակցում, կոչվում են կրճատվող իոններ: Իոնական հավասարումն ավելի պարզ է քան ամբողջական քիմիական ռեակցիան: Այն ցույց է տալիս միայն փոխազդող իոնները կամ այլ մասնիկները: Կրճատվող իոնները բաց են թողնվում հավասարումից: Համեմատեք ցինկի և պղնձի(II) սուլֆատի ջրային լուծույթի փոխազդեցության ամբողջական և իոնական հավասարումները: Ամբողջական քիմիական ռեակցիա. Zn(պ) + CuSO4(ջր) → ZnSO4(ջր) + Cu(պ) Լիցքերի նշումով. Zn0 (պ) + Cu2+SO42-(ջր) → Zn2+SO42-(ջր) + Cu0(պ) Կրճատվող իոնների անտեսում. Zn0 (պ) + Cu2+SO42-(ջր) → Zn2+SO42-(ջր) + Cu0(պ) Իոնական հավասարում. Zn0 (պ) + Cu2+(ջր) → Zn2+(ջր) + Cu0(պ) Իոնական հավասարման մեջ դուք կնկատեք, որ. ■■ չկան սուլֆատ իոններ – դրանք կրճատվող իոններն են, քանի որ դրանք չեն փոխազդել. ■■ և՛ լիցքերը, և՛ ատոմների թվերը հավասար են: Իոնական հավասարումներ Իոնական հավասարումներ Իոնական հավասարումներ Իոնական հավասարումներ Աշխատանքային օրինակ 15 և 16 Հաջորդող օրինակները ցույց են տալիս, թե ինչպես կարող ենք ամբողջական ռեակցիան ձևափոխել կրճատ իոնական ռեակցիայի: 15 .Իոնական հավասարման կազմում: 16. Իոնական հավասարման կազմում: Քայլ 1 Գրեք ամբողջական հավասարեցված հավասարումը: Mg(պ) + 2HCl(ջր) → MgCl2(ջր) + H2(գ) Գրել ջրային քլորի և ջրային կալիումի բրոմիդի միջև ընթացող ռեակցիայի հավասարումները: Վերջանյութերն են ջրային բրոմը և ջրային կալիումի քլորիդը: Քայլ 2 Գրեք բոլոր առկա իոնները: Ցանկացած ելանյութ կամ վերջանյութ, որն ունի (պ), (հ) կամ (գ) վիճակի նշան կամ իրենից ներկայացնում է լուծված մոլեկուլ, ինչպիսին է օրինակ Cl2(ջր)-ը, չի տրոհվում իոնների: Mg(պ) + 2H+(ջր) + 2Cl–(ջր) → Mg2+(ջր) + 2Cl–(ջր) + H2(գ) Քայլ 3 Հավասարման աջ և ձախ մասերից կրճատեք բոլոր նույն իոնները (կրճատվող իոնները): Mg(պ) + 2H+(ջր) + 2Cl–(ջր) → Mg2+(ջր) + 2Cl–(ջր) + H2(գ) Քայլ 4 Գրեք հավասարումը` բաց թողնելով կրճատվող իոնները: Mg(պ) + 2H+(ջր) → Mg2+(ջր) + H2(գ) Քայլ 1 Ամբողջական հավասարեցված հավասարումն է` Cl2(ջր) + 2KBr(ջր) → Br2(ջր) + 2KCl(ջր) Քայլ 2 Առկա իոններն են` Cl2(ջր) + 2K+(ջր) + 2Br-(ջր) → Br2(ջր) + 2K+(ջր) + 2Cl-(ջր) Քայլ 3 Անտեսեք կրճատվող իոնները. Cl2(ջր) + 2K+(ջր) + 2Br-(ջր) → Br2(ջր) + 2K+(ջր) + 2Cl-(ջր) Քայլ 4 Գրեք վերջնական իոնական հավասարումը. Cl2(ջր) + 2Br-(ջր) → Br2(ջր) + 2Cl-(ջր) Հարց 14 Ձևափոխել բերված ամբողջական հավասարումները իոնականների: ա H2SO4(ջր) + 2NaOH(ջր) → 2H2O(ջր) + Na2SO4(ջր) բ Br2(ջր) + 2KI(ջր) → 2KBr(ջր) + I2(ջր) Իոնական հավասարումների հավասարեցումը Քիմիկոսները նստվածքագոյացման ռեակցիաների համար հաճախ նախընտրում են գրել իոնական հավասարումներ: Նստվածքագոյացման ռեակցիան այն ռեակցիան է, որի ժամանակ երկու ջրային լուծույթներ փոխազդում են` առաջացնելով պինդ նյութ` նստվածք: Այս ռեակցիաների իոնական հավասարումների կազմումը կարող է պարզեցվել: Անհրաժեշտ է միայն. ■■ որպես վերջանյութ գրել նստվածքի բանաձևը, ■■որպես ելանյութ գրել նստվածք առաջացնող իոնները: Աշխատանքային օրինակ 17 Երկաթի(II) սուլֆատի ջրային լուծույթը փոխազդել է նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի հետ: Առաջացել է երկաթի(II) հիդրօքսիդի նստվածք և նատրիումի սուլֆատի ջրային լուծույթ: ■■ Կազմել և հավասարեցնել ամբողջական հավասարումը. FeSO4(ջր) + 2NaOH(ջր) → Fe(OH)2(պ) + Na2SO4(ջր) ■■ իոնական հավասարումն է` Fe2+(ջր) + 2OH–(ջր) → Fe(OH)2(պ) Հարց 15 Գրել տրված նստվածքագոյացման ռեակցիաների իոնական հավասարումները: ա CuSO4(ջր) + 2NaOH(ջր) → Cu(OH)2(պ) + Na2SO4(ջր) բ Pb(NO3)2(ջր) + 2KI(ջր) → PbI2(պ) + 2KNO3(ջր) Լուծույթներ և կոնցենտրացիաներ Լուծույթի կոնցենտրացիայի հաշվարկը Լուծույթի կոնցենտրացիան ցույց է տալիս լուծված նյութի այն քանակը, որը լուծվում է լուծիչում` 1 դմ3 (մեկ խորանարդ դեցիմետր) ծավալով լուծույթ ստանալու համար: Լուծիչը սովորաբար ջուրն է: Մեկ խորանարդ դեցիմետրը պարունակում է 1000 սմ3: Երբ 1 դմ3 լուծույթը պարունակում է 1 մոլ լուծված նյութ` կոնցենտրացիան լինում է 1 մոլ դմ–3: «Կոնցենտրիկ» և «նոսր» տերմինները կիրառելիս մենք հղում ենք անում լուծույթում լուծված նյութի հարաբերական քանակությանը: Լուծված նյութի ցածր կոնցենտրացիայով լուծույթը նոսր լուծույթ է: Եթե լուծված նյութի կոնցենտրացիան բարձր է` լուծույթը կոնցենտրիկ է: Մոլային կոնցենտրացիան հաշվարկներում Կոնցենտրացիաների կիրառմամբ (մոլ դմ-3) հաշվարկներ իրականացնելիս Ձեզ անհրաժեշտ է` ■■ գրամով տրված զանգվածները վերածել մոլերի ■■ անցնել սմ3 -ը` դմ3 -ի (բաժանելով սմ3 -ով տրված թիվը 1000): Մոլային կոնցենտրացիան հաշվարկներում Մեզ հաճախ անհրաժեշտ է լինում հաշվել հայտնի կոնցենտրացիայով և հայտնի ծավալով լուծույթում լուծված նյութի զանգվածը: Դրա համար անհրաժեշտ է. ■■ ձևափոխել կոնցենտրացիայի հավասարումը մոլերի հաշվարկի համար. մոլերի քանակ (մոլ) = կոնցենտրացիա (մոլ դմ–3) × ծավալ (դմ3) ■■ բազմապատկենք լուծված նյութի մոլերը դրա մոլային զանգվածով. լուծված նյութի զանգված (գ) = մոլերի քանակ (մոլ) × մոլային զանգված (գ մոլ–1) Լուծման օրինակ 19 Հաշվել անջուր պղնձի(II) սուլֆատի զանգվածը պղնձի(II) սուլֆատի 0.20 մոլ դմ–3 կոնցենտրացիայով 55 սմ3 լուծույթում: (Ar արժեքներն են` Cu = 63.5, O = 16.0, S = 32.1) Քայլ 1 անցնենք սմ3 -ից` դմ3 -ի: 55 3 = 0.055 դմ 1000 Քայլ 2 մոլեր = կոնցենտրացիա (մոլ դմ–3) × լուծույթի ծավալ (դմ3) = 0.20 × 0.055 = 0.011 մոլ Քայլ 3 զանգված (գ) = մոլեր × M = 0.011 × (63.5 + 32.1 + (4 × 16.0)) = 1.8 գ (2 իմաստալից թվանշանով) ՀԱՐՑ 16 Հարց 16 ա Հաշվել հետևյալ լուծույթների կոնցենտրացիան` մոլ դմ–3 -ով. (Ar արժեքներն են` C = 12.0, H = 1.0, Na = 23.0, O = 16.0) i նատրիումի հիդրօքսիդի, NaOH, լուծույթ, որի 50 սմ3 -ը պարունակում է 2.0 գ նատրիումի հիդրօքսիդ ii էթանաթթվի, CH3CO2H, լուծույթ, որի 250 սմ3 -ը պարունակում է 12.0 գ էթանաթթու: բ Հաշվել բերված լուծույթներում լուծված նյութի մոլերի քանակը. i 40 սմ3` 0.2 մոլ դմ–3 կոնցենտրացիայով ազոտական թթվի ջրային լուծույթ ii 50 սմ3` 0.01 մոլ դմ–3 կոնցենտրացիայով կալցիումի հիդրօքսիդի լուծույթ: Տիտրում Անհայտ կոնցենտրացիայով լուծույթում նյութի քանակը որոշելու նպատակով կիրառվում է տիտրում կոչվող փորձարարական եղանակը: Գոյություն ունեն տիտրման մի քանի տարբեր տեսակներ: Դրանցից առավել տարածվածը ներառում է հիմքի ճշգրիտ չեզոքացումը թթվով (Նկար 1.15): Եթե ցանկանում ենք որոշել նատրիումի հիդրօքսիդի լուծույթի կոնցենտրացիան, կիրառում ենք հետևյալ գործողությունները: Նկար 1.15. ա Բյուրետը քլորաջրածնական թթվով լցնելու համար օգտագործվում է ձագար: բ Սանդղակավորված պիպետի միջոցով չափվում է նատրիումի հիդրօքսիդի 25.0 սմ3 լուծույթ և տեղափոխվում է կոնաձև կոլբայի մեջ: գ Նատրիումի հիդրօքսիդի լուծույթին ավելացվում է լակմուս կոչվող ինդիկատոր, որը լուծույթը գունավորում է կապույտ գույնի: դ Կոնաձև կալբայի մեջ` 25.0 սմ3 ալկալու լուծույթին բյուրետից ավելացվել է 12.5 սմ3 քլորաջրածնական թթու: Լակմուսը գույնը փոխել է կարմիրի, ցույց տալով, որ թթվի ավելացված ծավալը ճշգրտորեն բավարարել է ալկալու չեզոքացման համար: Տիտրում Անհայտ կոնցենտրացիայով լուծույթում նյութի քանակը որոշելու նպատակով կիրառվում է տիտրում կոչվող փորձարարական եղանակը: Գոյություն ունեն տիտրման մի քանի տարբեր տեսակներ: Դրանցից առավել տարածվածը ներառում է հիմքի ճշգրիտ չեզոքացումը թթվով (Նկար 1.15): Եթե ցանկանում ենք որոշել նատրիումի հիդրօքսիդի լուծույթի կոնցենտրացիան, կիրառում ենք հետևյալ գործողությունները: ■ Վերցնում ենք հայտնի կոնցենտրացիայով թթու: ■ Լցնում ենք մաքուր բյուրետը թթվով (նախապես այն փոքր քանակությամբ նույն թթվով լվանալուց հետո): ■ Գրանցում ենք բյուրետի սկզբնական ցուցմունքը: ■ Սանդղակավորված (ծավալաչափ) պիպետի օգնությամբ չափում ենք ալկալիի որոշակի ծավալ և տեղափոխում ենք տիտրման կոլբայի մեջ: ■ Ալկալու լուծույթ պարունակող կոլբայի մեջ ավելացնում ենք ինդիկատորի լուծույթ: ■ Թթուն դանդաղորեն բյուրետից ավելացնում ենք կոլբայի մեջ` այդ ընթացքում անընդհատ պտտելով կոլբան, մինչև ինդիկատորը փոխի լուծույթի գույնը (վերջնակետ): ■Գրանցում ենք բյուրետի վերջին ընթերցումը: Վերջնական ընթերցման և սկզբնական ընթերցման տարբերությունը կոչվում է տիտր: Այս առաջին տիտրը սովորաբար անվանվում է «կոպիտ» արժեք: ■ Կրկնում ենք գործընթացը` վերջնակետին մոտ թթուն ավելացնելով դանդաղ կաթիլներով: ■ Կրկնում ենք նորից, մինչև կունենանք երկու տիտր, որոնք իրարից տարբերվում են ոչ ավել քան 0.10 սմ3 ով: ■ Վերցնում ենք այս երկու տիտրերի միջինը: Ձեր տվյալները պետք է գրանցված լինեն ներկայացված աղյուսակին նման աղյուսակում. Բյուրետի ցուցմունք կարդալու հմտություններ Տիտրման արդյունքների գրանցում կոպիտ բյուրետի վերջնական ընթերցում / սմ3 Բյուրետի սկզբնական ընթերցում / սմ3 տիտր / սմ3 1 2 3 37.60 38.65 36.40 34.75 2.40 4.00 35.20 34.65 35.00 34.75 1.40 0.00 Պետք է ուշադրություն դարձնել, որ. ■ բյուրետի բոլոր ընթերցումները տրված են 0.05 սմ3 ճշգրտությամբ, ■ չափողականությունները ցույց են տրված հետևյալ կերպ` «/ սմ3», ■ իրարից 0.10 սմ3 -ից ոչ ավել տարբերվող երկու տիտրերն են 1 և 3 -ը, հետևաբար դրանք են ընտրվել միջինացման համար, ■ միջին տիտրը 34.70 սմ3 է: Յուրաքանչյուր տիտրմամբ բացահայտվում է հինգ կարևոր տեղեկություն 1 ռեակցիայի հավասարեցված հավասարումը, 2 բյուրետում գտնվող լուծույթի ավելացված ծավալը (բերված օրինակում դա քլորաջրածնական թթուն է) 3 բյուրետում գտնվող լուծույթի կոնցենտրացիան 4 տիտրման կոլբայում գտնվող լուծույթի ծավալը (բերված օրինակում դա նատրիումի հիդրօքսիդն է) 5 տիտրման կոլբայում գտնվող լուծույթի կոնցենտրացիան: Եթե մենք գիտենք այս հինգից չորսը, մենք կարող ենք հաշվել հինգերորդը: Այսպիսով, նատրիումի հիդրօքսիդի լուծույթի կոնցենտրացիան հաշվելու համար պետք է իմանանք այս կետերից առաջին չորսը: Լուծույթի կոնցենտրացիայի հաշվարկը տիտրմամբ Լուծույթի ճշգրիտ կոնցենտրացիան որոշելու համար հաճախ կիրառվում է տիտրման եղանակը: Լուծման օրինակ 20-ում բերված է նատրիումի հիդրօքսիդի կոնցենտրացիայի հաշվարկը երբ այն չեզոքացվել է հայտնի ծավալով և կոնցենտրացիայով ծծմբական թթվի ջրային լուծույթով: Շարունակությունը հաջորդ սլայդում Լուծույթի կոնցենտրացիայի հաշվարկը տիտրմամբ ՀԱՐՑ17 17 ա Ստրոնցիումի հիդրօքսիդի և քլորաջրածնական թթվի փոխազդեցության հավասարումը բերված է ստորև: Sr(OH)2 + 2HCl → SrCl2 + 2H2O Ստրոնցիումի հիդրօքսիդի 25.0 սմ3 լուծույթը ճշգրիտ չեզոքացվել է 15.00 սմ3, 0.100 մոլ դմ–3 քլորաջրածնական թթվով: Հաշվել ստրոնցիումի հիդրօքսիդի լուծույթի կոնցենտրացիան, մոլ դմ–3 -ով: բ Նատրիումի հիդրօքսիդի 20.0 սմ3, 0.400 մոլ դմ–3 լուծույթը ճշգրիտ չեզոքացվել է 25.25 սմ3 ծծմբական թթվով: Հաշվել ծծմբական թթվի կոնցենտրացիան, մոլ դմ–3 -ով: Ռեակցիայի հավասարումն է` H2SO4 + 2NaOH → Na2SO4 + 2H2O Ստեխիոմետրիայի որոշումը տիտրմամբ Մենք կարող ենք օգտագործել տիտրման արդյունքները, որպեսզի գտնենք ռեակցիայի ստեխիոմերիան: Սրա համար, մեզ անհրաժեշտ է իմանալ երկու ռեագենտների ինչպես կոնցենտրացիաները, այնպես էլ ծավալները: Ստորև բերված օրինակում ցույց է տրվում, թե ինչպես կարելի է գտնել մետաղի հիդրօքսիդի և թթվի միջև ընթացող ռեակցիայի ստեխիոմետրիան: ՀԱՐՑ 18 Հարց 18 Մետաղի հիդրօքսիդի 0.0600 մոլ դմ–3 կոնցենտրացիայով 20.0 սմ3 լուծույթը տիտրվել է 0.100 մոլ դմ–3 կոնցենտրացիայով քլորաջրածնական թթվով: Մետաղի հիդրօքսիդի ճշգրիտ չեզոքացման համար ծախսվել է 24.00 սմ3 քլորաջրածնական թթու: ա Հաշվել վերցված մետաղի հիդրօքսիդի նյութաքանակը ﴾մոլ): բ Հաշվել օգտագործված քլորաջրածնական թթվի նյութաքանակը﴾մոլ): : գ Ո՞րն է մետաղի հիդրօքսիդի և քլորաջրածնական թթվի մոլերի պարզագույն հարաբերությունը: դ Գրել այս ռեակցիայի հավասարեցված հավասարումը` օգտագործելով ա, բ և գ մասերի պատասխանները: Մետաղի համար օգտագործել M նշանակումը: Գազի ծավալներով հաշվարկներ Գազի մոլային ծավալի կիրառում 1811 թվականին, իտալացի գիտնական Ամադեո Ավոգադրոն ենթադրեց, որ բոլոր գազերի հավասար ծավալները պարունակում են հավասար քանակով մոլեկուլներ: Սա կոչվում է Ավոգադրոյի հիպոթեզ: Այս գաղափարը մոտավորապես ճիշտ է, քանի դեռ ճնշումը շատ բարձր չէ կամ ջերմաստիճանը շատ ցածր: Գազերի ծավալները հարմար է չափել սենյակային ջերմաստիճանի (20 °C) և ճնշման (1 մթնոլորտ) պայմաններում: Սենյակային ջերմաստիճանի և ճնշման պայմաններում (ս.պ.) ցանկացած գազի մեկ մոլը զբաղեցնում է 24.0 դմ3 ծավալ: Այսպես, 24.0 դմ3 ածխածնի դիօքսիդը և 24.0 դմ3 ջրածինը, երկուսում էլ գազի մոլեկուլները մեկական մոլ են: Մենք կարող ենք օգտագործել( ս.պ.) գազի մոլային ծավալը` 24.0 դմ3, որպեսզի գտնենք` ■■ տրված զանգվածով կամ նյութաքանակով գազի ծավալը ■■ տրված ծավալով գազի զանգվածը կամ նյութաքանակը: Լուծման օրինակներ 22. Հաշվել 0.40 մոլ ազոտի ծավալը ﴾ս.պ.): ծավալ (դմ3-ով) = 24.0 × գազի նյութաքանակ ծավալ = 24.0 × 0.40= 9.6 դմ3 23 Հաշվել 120 սմ3 ծավալով մեթանի, CH4, զանգվածը: (Mr արժեքն է` մեթան = 16.0) 120 120 սմ3 -ը 0.120 դմ3 է (1000 = 0.120 ) մեթանի ծավալ (դմ3) 0.120 մեթանի մոլեր = = 24.0 = 5 × 10–3 մոլ 24.0 մեթանի զանգված = 5 × 10–3 × 16.0 = 0.080 գ մեթան ՀԱՐՑ 19 Խնդիր 19 ա. Հաշվել ﴾ս.պ. )26.4 գ ածխածնի դիօքսիդի զբաղեցրած ծավալը` ﴾ դմ3 ): (Ar արժեքներն են` C = 12.0, O = 16.0) բ 120 սմ3 ծավալով կոլբան ﴾ս.պ.) լցված է հելիում գազով: Հաշվել կոլբայում գտնվող հելիումի զանգվածը: (Ar արժեքն` He = 4.0) Նկար 1.16 Անեսթեզիոլոգները պետք է իմանան գազերի ծավալների մասին, որպեսզի վիրահատությունների ժամանակ հիվանդներին կարողանան պահել անգիտակից վիճակում: Գազի ծավալներ և ստեխիոմետրիա Մենք կարող ենք օգտագործել փոխազդող գազերի ծավալների հարաբերությունը` ռեակցիայի ստեխիոմետրիան բացահայտելու նպատակով: Եթե մենք խառնենք 20 սմ3 ջրածինը 10 սմ3 թթվածնի հետ և պայթեցնենք այդ խառնուրդը, ապա կպարզենք, որ գազերն անմնացորդ փոխազդել են իրար հետ և արդյունքում չի մնացել ոչ թթվածին, ոչ ջրածին: Համաձայն Ավոգադրոյի հիպոթեզի, տարբեր գազերի հավասար ծավալներում, միատեսակ արտաքին պայմաններում պարունակվում է նույն թվով մոլեկուլներ, հետևաբար նաև նույն նյութաքանակով գազեր: Այսպիսով, ջրածնի և թթվածնի մոլային հարաբերությունը 2 : 1 է: Մենք կարող ենք ամփոփել սա հետևյալ կերպ. Մենք կարող ենք տարածել այս գաղափարը ածխաջրածինների այրման փորձնական տվյալների վրա: Ստորև բերված օրինակում ցույց է տրած, թե ինչպես կարող են դուրս բերվել պրոպանի բանաձևը և ռեակցիայի ստեխիոմետրիան: Պրոպանը ածխաջրածին է` միացություն, որը բաղկացած է միայն ածխածնից և ջրածնից: Աշխատանքային օրինակ 24 50 սմ3 պրոպանի և 250 սմ3 թթվածնի լրիվ փոխազդեցության արդյունքում առաջանում է 150 սմ3 ածխածնի դիօքսիդ: պրոպան + թթվածին → ածխածնի դիօքսիդ + ջուր (O2) (CO2) (H2O) 50 սմ3 250 սմ3 150 սմ3 մոլերի հարաբերություն 1 5 3 Քանի որ 1 մոլ պրոպանը առաջացնում է 3 մոլ ածխածնի դիօքսիդ, պետք է, որ պրոպանի մեկ մոլում լինի 3 մոլ ածխածնի ատոմ: C3Hx + 5O2 → 3CO2 + yH2O Պրոպանում պարունակվող ածխածնի և ջրածնի հետ փոխազդելու համար անհրաժեշտ է թթվածնի 5 մոլ: Թթվածնի մոլեկուլների 3 մոլը օգտագործվել է ածխածնի դիօքսիդի առաջացման համար: Այսպիսով, 5 – 3 = 2 մոլ թթվածինը ծախսվել է ջրածնի հետ փոխազդելու համար` ջրի առաջացմամբ: Թթվածնի մոլեկուլների 2 մոլը պարունակում է 4 մոլ թթվածնի ատոմ: Այդպիսով, պետք է առաջացած լինի 4 մոլ ջուր: C3Hx + 5O2 → 3CO2 + 4H2O Հետևաբար, պրոպանի 1 մոլեկուլում պետք է լինի ջրածնի 8 ատոմ: C3H8 + 5O2 → 3CO2 + 4H2O ՀԱՐՑ 20 Հարց 20. Ֆոսֆորի գազային հիդրիդի, PHn, 50 սմ3 -ը փոխազդում է ճշգրիտ 150 սմ3 քլորի, Cl2, հետ` առաջացնելով ֆոսֆորի տրիքլորիդ և 150 սմ3 գազային ջրածնի քլորիդ, HCl: ա Քանի՞ մոլ քլոր է փոխազդում 1 մոլ գազային հիդրիդի հետ: բ Դուրս բերել ֆոսֆորի հիդրիդի բանաձևը: գ Գրել ռեակցիայի հավասարեցված հավասարումը: Ամփոփում ■ Հարաբերական ատոմային զանգվածը տվյալ տարրի բնության մեջ հանդիպող ատոմների միջին կշռային զանգվածն է, արտահայտված զանգվածի ատոմային միավորով: Հարաբերական մոլեկուլային, հարաբերական իզոտոպային և հարաբերական բանաձևային զանգվածները ևս արտայհայտվում են 12C սանդղակով: ■ Տարրի յուրաքանչյուր իզոտոպի տեսակը և հարաբերական պարունակությունը կարելի է պարզել մասս սպեկտրոմետրիայի միջոցով: ■ Տարրի հարաբերական ատոմային զանգվածը կարող է հաշվարկվել իր մասս սպեկտրից: ■ Նյութի մեկ մոլը դա նյութի այն քանակն է, որը պարունակում է նույն թվով կառուցվածքային մասնիկներ, որքան ատոմներ կան ածխածին-12-ի 12 գրամում: ■ Ավոգադրոյի հաստատունը նշված տեսակի մասնիկների (ատոմ, իոն կամ մոլեկուլ) քանակն է այդ մասնիկների մեկ մոլում: ■ Էմպիրիկ բանաձևը ցույց է տալիս միացության մեջ ատոմների պարզագույն ամբողջ թվերով արտահայտված հարաբերությունը: Ամփոփում ■Էմպիրիկ բանաձևը կարելի է հաշվել` օգտագործելով առկա տարրերի զանգվածները և դրանց հարաբերական ատոմային զանգվածները, կամ ելնելով այրման տվյալներից: ■ Մոլեկուլային բանաձևերը ցույց են տալիս մոլեկուլում առկա յուրաքանչյուր տարրերի ատոմների գումարային քանակը, որը պարունակվում է միացության մեկ մոլեկուլում կամ մեկ բանաձևային միավորում: ■ Մոլեկուլային բանաձևը կարող է հաշվարկվել էմպիրիկ բանաձևից, եթե հայտնի է հարաբերական մոլեկուլային զանգվածը: ■ Մոլի գաղափարը կարող է օգտագործվել` հաշվելու համար. – փոխազդող զանգվածները – գազերի ծավալները – լուծույթների ծավալները և կոնցենտրացիաները: ■ Ռեակցիայի ստեխիոմետրիան կարող է դուրս բերվել այնպիսի հաշվարկներից, որոնք ներառում են փոխազդող զանգվածները, գազերի ծավալները, լուծույթների ծավալները և կոնցենտրացիաները:
0
You can add this document to your study collection(s)
Sign in Available only to authorized usersYou can add this document to your saved list
Sign in Available only to authorized users(For complaints, use another form )