«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր 8-րդ դասարան Թեմա՝ Հաշվարկման համակարգեր և գործողություններ Թեմատիկ աշխատանք Գնահատման սանդղակ Աշխատանքի տևողությունը՝ 70 րոպե: Աշխատանքը կատարելիս պահպանել ներքոնշյալ հրահանգները. ⮚ առաջադրանքները կատարել ինքնուրույն՝ պահպանելով ակադեմիական ազնվությունը, ⮚ աշխատանքը կատարելիս հնարավորինս կիրառել այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք եք բերել թեմայի ուսումնասիրության ժամանակ, ⮚ անհրաժեշտության դեպքում հիմնավորել կատարվող բոլոր քայլերը, ⮚ առաջադրանքը կատարելիս պետք է տեղավորվել առաջարկվող ժամանակում: Չափորոշիչ Բ. Գաղափարի մշակում Առավելագույն – 8 Սանը պետք է . I. II. III. իմանա տասական համակարգի թիվը երկուկան համակարգի փոխարկել, իմանա երկուական համակարգի թիվը տասական համակարգի փոխարկել, իմանա բիթային գործողությունների ճշմարտացիության աղյուսակը՝ կատարելու համար բիթային AND, OR, XOR, NOT գործողությունները ։ Առաջընթացի մակարդակ 0 1-2 3-4 5-6 7-8 Մակարդակի բնութագիրը Սանը չի հասնում հաջորդիվ ներկայացվող որևէ բնութագրում նկարագրված ստանդարտներին: Նշված միավորը վաստակելու համար սանը պետք է անսխալ կատարի գոնե 2 վարժություն: Սանը անսխալ լուծում է 3 (4) վարժություն կամ անցման մեջ գործողության կատարման հաջորդականությունը ճիշտ է ընտրված, սակայն թույլ է տվել թվաբանական սխալ, այս դեպքում վարժությանը տրվող լիարժեք միավորը կիսվում է և սանը վաստակում է ստացված միավորների գումարային գնահատականը: Սանը անսխալ լուծում է 5 (6) վարժություն կամ անցման մեջ գործողության կատարման հաջորդականությունը ճիշտ է ընտրված, սակայն թույլ է տվել թվաբանական սխալ, այս դեպքում վարժությանը տրվող լիարժեք միավորը կիսվում է և սանը վաստակում է ստացված միավորների գումարային գնահատականը: Սանը անսխալ կատարել է բոլոր վարժությունները և համոզվել, որ ստացել է ճիշտ պատասխաններ: Չափորոշիչ Գ. Նախագծի ստեղծում Առավելագույն - 8 Սանը պետք է կարողանա. I. կատարել գումարման գործողությունը 2-ական համակարգում՝ լիարժեքորեն կիրառելով այս հաշվարկման համակարգի առանձնահատկությունները, II. կատարել հանման գործողությունը 2-ական համակարգում՝ լիարժեքորեն կիրառելով այս հաշվարկման համակարգի առանձնահատկությունները, III. կատարել բազմապատկման գործողությունը 2-ական համակարգում՝ լիարժեքորեն կիրառելով այս հաշվարկման համակարգի առանձնահատկությունները։ Առաջընթացի մակարդակ 0 1-2 3-4 5-6 7-8 Մակարդակի բնութագիրը Սանը չի հասնում հաջորդիվ նկարագրված ստանդարտներին: ներկայացվող որևէ բնութագրում Առաջադրված յուրաքանչյուր արտահայտությանը տրված լիարժեք միավորը բաժանվում է արտահայտության մեջ մտնող գործողությունների քանակին: Նշված միավորը վաստակելու համար սանը պետք է անսխալ լուծի 1 արտահայտություն: Սանը անսխալ լուծում է 2 արտահայտություն կամ յուրաքանչյուր արտահայտությունից ունի մի քանի ճիշտ լուծված թվաբանական գործողություններ, որոնց գումարային գնահատականը 3 կամ 4 է: Սանը անսխալ լուծում է 3 արտահայտություն կամ յուրաքանչյուր արտահայտությունից ունի մի քանի ճիշտ լուծված թվաբանական գործողություններ, որոնց գումարային գնահատականը 5 կամ 6 է: Սանը անսխալ կատարել է բոլոր թվաբանական գործողությունները, ստացել ճիշտ պատասխաններ: