Նալբանդյանը հայ գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից է։Նալբանդյանը առաջինը հայ գրականության մեջ մտցրեց ֆելիետոնի և պամֆլետի ժանրերը՝ ստեղծելով ծախու լրագրողի և սխոլաստ գիտնականի, քաղքենու և կեղծ հայրենասերի, կղերականի և առևտրականի երգիծական կերպարները։ Նա գեղարվեստական հրապարակախոսության հիմնադիրն է հայ գրականության մեջ։Մեծ ժողովրդականություն է վայելել Նալբանդյանի քաղաքացիական լիրիկան։ Վաղ շրջանի ռոմանտիկական բանաստեղծություններում նա ստեղծել է ստրկության ու բռնության կապանքներում տառապող հայրենիքի կերպարը։ Ճիշտ է, այստեղ դեռ չկա «գարնան» համար պայքարի կոչ, բայց բանաստեղծի հոգին լի է զայրույթով ու վրդովմունքով։ Նալբանդյանը առաջինը հայ պոեզիայի մեջ մտցրեց «մտածություն» փիլիսոփայական ժանրը։Նա հեղափոխական ոգի մտցրեց հայ պոեզիայի մեջ։Նալբանդյանի գրական և գեղագիտական հայացքները ձևավորվել են համաշխարհային և ռուս հեղափոխականդեմոկրատականգեղագիտական մտքի ազդեցությամբ։Գեղարվեստական ճանաչողության հիմնական օբյեկտը Նալբանդյանը համարել է մարդկային կյանքը։ Մարդուն դիտելով որպես բնության մաս, նա իր տեսությունը կառուցել է փիլ. «մարդաբանական սկզբունքի» վրա, որտեղից և բխում է նրա մատերիալիզմի սահմանափակությունը։ Սակայն, լինելով հեղափոխական-դեմոկրատ, նա մոտեցել է գեղագիտական խնդիրների (մասնավորապես՝ գեղեցիկի խնդրի) մատերիալիստական ըմբռնմանը, հանդես եկել «արվեստը արվեստի համար» տեսության քննադատությամբ, պաշտպանել ռեալիզմի ու ժողովրդայնության սկզբունքները։ Ռեալիստական գրականության զարգացման հարցում նա մեծ տեղ է հատկացրել քննադատությանը: Ն. ունի արժեքավոր ասույթներ համաշխարհային գրականության ու արվեստի խոշոր գործիչների ստեղծագործությունների մասին։ Նալբանդյանի վաղ շրջանի ստեղծագործություններն ավելի ռոմանտիկ են